Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ

22:04, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։

Ըստ աղբյուրի՝ տեղադրվել են վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի բերած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքներն առանձնացված են:


© 2009 ARMENPRESS.am